բաղադրատոմսեր

Եթե ունեք հետաքրքիր բաղադրատոմսեր մակառոնեղենով, կիսվեք մեզ հետ ուղարկելով այն մեր ֆեյսբուքյան էջին կամ Էլ. հասցեին:

Պատրաստված է սիրով

«Melo Grano» մակարողենը ստեղծված է սիրով՝ ընկերության յուրաքանչյուր աշխատակցի աշխատասիրությամբ և նվիրվածությամբ: Մենք հավատում ենք, որ միայն այդպես կարելի է ձեռք բերել ձեր վստահությունը:
Ձեզ համար ուտեստի պատրաստումը կարող է դառնալ հետաքրքիր և համեղ ժամանց:

Որակ – Մակարողենը պատրաստված է ժամանակակից իտալական Pavan հոսքագծով

    Մեզ համար առաջնայինն է արտադրանքի որակը: Melo Grano մակարոնեղենը պատրաստվում են բարձր կարգի ցորենի ալյուրից առանց սննդային հավելումների և գունավորիչների: Չորացման ճշտգրիտ տեխնոլոգիայի պահպանման շնորհիվ՝ Melo Grano մակարոնները եփելիս իրար չեն կպչում և պահպանում է բնական համն ու գույնը:
    Լավագույն արդյունքների հասնելու համար մեկտեղվում են` ավանդույթները, արտադրության փորձը, աշխատակիցների գիտելիքները, ժամանակակից տեխնոլոգիաները:
    Եվ այս ամենի շնորհիվ մենք ունենք Melo Grano որակյալ մակարոնեղեն:
    2017թ.-ին Melo Grano ճանաչվել է հաղթող՝ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2017» մրցանակաբաշխության «Մակարոնեղեն» անվանակարգում:

Բարեգործություն

Մեզ համար սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր է: Ընկերությունը զբաղվում է նաև բարեգործությամբ՝ օգնելով կարիքավորներին: Հովանավորչության շրջանակներում ընկերությունը նպաստում է նաև սպորտի զարգացմանը:
Մասնավորապես, հանդիսանում է հովանավոր՝ • ՛՛Մերձավան 05՛՛ ֆուտբոլի թիմի սկսած 2010թ.-ից: • Կիդորյու կարատեի ֆեդերացիայի Մերձավանի թիմի սկսած 2012թ.-ից: • Շուրջ 15 տարի է ընկերությունը օգնում է նաև Մերձավան գյուղի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: