Լոլիկով ջեռեփուկ մակարոններ՝ պանրով

Տեսակ


Բուսական

Եփվելու Ժամանակը


10 րոպե

Ամբողջ Ժամանակը


15 րոպե

Լոլիկով ջեռեփուկ մակարոններ՝ պանրով

Բաղադրիչներ/1 չափաբաժնի համար/

  • Մակարոն -150գր
  • Սխտոր -1/2 պճեղ
  • Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ
  • Պանիր – 50գր
  • Լոլիկ -1/2 հատ
  • Մայոնեզ -100գր
Պատրաստման եղանակը  
  1. Եփել մակարոնները և շարել թխելու համար նախատեսված տարայի հատակին: Կտրատել լոլիկը բարակ շերտերով և դրանք շարել մակարոնների վրա:
  2. Քերել պանիրը և պղպեղի հետ լցնել լոլիկով մակարոնի վրա:
  3. Սխտորը կտրատել մեծ կտորներով և ավելացնել թխվող մասսայի վրա: Ուտեստին բարակ շերտով մայոնեզ քսել և թխել ջեռոցում, մինչև պատրաստ լինելը /մոտավոր 10-20 րոպե/: