Մակարոն՝ հավով և մաղադանոսով
Տեսակ
Մսով
Եփվելու Ժամանակը
10 րոպե
Ամբողջ Ժամանակը
15 րոպե
Բաղադրիչներ/1 չափաբաժնի համար/
• Հավի փափուկ կրծքամիս-100գր
• Սխտոր – 1պճեղ
• Աղ-ըստ ճաշակի
• Մակարոն- 100 գր
• Ձիթապտղի յուղ- 1.5 թ. գդ.
• Քերած պանիր- 1.5 ճ. գդ.
• Մաղադանոս-ըստ ճաշակի
• Լիմոն-1/2 հատ
• Թարմ աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի
• Աղացած պղպեղ՝ չիլի-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Եփել մակարոնը աղաջրում՝ մինչև կիսապատրաստ լինելը:
2. Հավի միսը մշակել աղով և պղպեղով, տապակել միջին կրակի վրա, մինչ ոսկեգույն դառնալը:Կտրատել կտորների:
3. Լավ տաքացված թավայում ձիթապտղի յուղով տապակել մանր կտրատված սխտորը՝ մինչև բույրը հայտնվելը: Ավելացնել կարմիր պղպեղն ու մակարոնը: Խառնել և տապակել ևս 2-3 րոպե:
4. Մակարոնը դնել ափսեի մեջ, ավելացնել հավը: Ձևավորել կտրատված մաղադանոսով: Վրան լցնել լիմոնի հյութը: Մատուցելիս ավելացնել քերած պանիրը: