Մակարոններ՝ Ֆլոտյան ձևով

Տեսակ


Մսով

Եփվելու Ժամանակը


17 րոպե

Ամբողջ Ժամանակը


23 րոպե

Մակարոններ՝ Ֆլոտյան ձևով

Բաղադրիչներ/1 չափաբաժնի համար/

  • Աղացած միս-300գր
  • Մակարոն – 150գր
  • Սոխ – 1գլուխ
  • Աղ – ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Բուսայուղ -1.5 ճ. գդ.
  • Տոմատի մածուկ – 2.5 ճ. գդ.
Պատրաստման եղանակը  
  1. Թավայում լցնել 2ճ. գդ.  բուսայուղ, ավելացնել մանր կտրատած սոխը և տապակել մինչև ոսկեգույն դառնալը:
  2. Ավելացնել աղացած միսն ու տապակել 5-7 րոպե: Ավելացնել 2 բաժակ ջուր, տոմատի մածուկ, աղ և սև պղպեղ: 10 րոպե շոգեխաշել մարմանդ կրակի վրա:
  3. Խաշել մակարոնը և ավելացնել թավայի մասսայի վրա: Խառնել: