Ջեռեփուկ մակարոններ՝ նեոպոլիտանական ձևով

Տեսակ


Մսով

Եփվելու Ժամանակը


35 րոպե

Ամբողջ Ժամանակը


40 րոպե

Ջեռեփուկ մակարոններ՝ նեոպոլիտանական ձևով

Ուտեստը բնորոշ է նեոպոլիտանական խոհանոցին և կոչվում է “Pasta al`forno”: Այն հիշեցնում է լազան, բայց հարթ շերտերի փոխարեն այստեղ կիրառվում են  կարճ խողովակաձև՝ penne տիպի մակարոններ կամ այլ տեսակ:Ուտեստը սնուցող է և համեղ:Դրանով կարելի է կերակրել ամբողջ ընտանիքին: Պատրաստել  մակարոնը պետք է այնպես, որ  վերին շերտը լավ կարմրի, վերին հատվածը պիտի լինի շատ փխրուն. դա ուտեստի առանձնահատկությունն է:

 

Բաղադրիչներ

  • Մակարոն-500 գր :
  • Տավարի աղացած միս-300գր:
  • Մոցարելլա-400գր:
  • Քաղցր պղպեղ-1հատ:
  • Սմբուկի խորոված- 4-5 կտոր:
  • Լոլիկ -300գր:
  • Սոխ-2հատ:
  • Քերած Պարմեզան-100գր:
  • Մաղադանոս, ռեհան, օրեգանո, աղ, պղպեղ, Էքստրա Վերջինե ձիթապտղի ձեթ- բոլորն ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը  
  1. Սոխը շատ մանր կտրատել: Տապակել թավայում, ձիթապտղի ձեթով, մինչև թափանցիկ դառնալը:
  2. Ավելացնել աղացած միսը և շոգեխաշել 5 րոպե: Ավելացնել խորոված , կաշվից ու կորիզներից մաքրված և մանր կտրատած պղպեղն ու սմբուկը:
  3. Մեկ այլ թավայում ձիթապտղի ձեթով շոգեխաշել մանրացրած լոլիկը՝ մնչև ավելորդ հեղուկի գոլորշացումը: Ավելացնել կանաչին:
  4. Մակարոնը խաշել մինչև կիսապատրաստի վիճակ, տեղափոխել լոլիկով սոուսի մեջ, ավելացնել քերած պարմեզանը և խառնել:
  5. Տապական ձեթապատել: Շերտերով շարել՝ մակարոն, մոցարելլա, աղացած միս, նորից մոցարելլա և ամբողջը ծածկել մակարոնի շերտով:
  6. Թողնել ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը՝ մոտ 35-40 րոպե, 200 աստիճան ջերմությամբ: Պատրաստ լինելուց հետո, մի քանի րոպե կարելի է խորովել մի քանի րոպե, որպեսզի վերին շերտը լավ կարմրի:
  7. Մակարոնների վերնամասը պիտի լինի փխրուն և ,անգամ, թեթև վառված: սակայն, եթե չեք ցանկանում, կարելի է ավելի շուտ հանել ջեռոցից:
Մատուցել՝ կտրատելով  լայն շերեփով: